կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել

Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնում ստորաբաժանման անձնակազմի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի, Դսեղի և Ջիլիզայի անտառտնտեսությունների տնօրինության և աշխատակիցների մասնակցությամբ տեղի է  ունեցել  խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հանրային կապերի վարչությունը:

Քննարկվել են  անտառահատումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ համատեղ միջոցառումների մանրամասներ և ձեռք  են բերվել  մի շարք համաձայնություններ։

Նույն օրը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն իրականացրել են  ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ։
Արդյունքում ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց փայտանյութով բեռնված մի քանի մեքենա։

Հայտնաբերվածի փաստերով նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: