երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ոստիկանության ծառայողները կրկին հայտնաբերել են ապօրինի ինքնաձիգ ու զինամթերք (տեսանյութ)

Ոստիկանության ծառայողները կրկին հայտնաբերել են ապօրինի ինքնաձիգ ու զինամթերք (տեսանյութ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները փետրվարի 24-ին օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներից մեկը ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հիշյալ ստորաբաժանման և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, 36-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի՝ 45 և 7․62 մմ տրամաչափի 40 փամփուշտով։

«Տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել»,- հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: