շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվածների խուզարկությամբ «սփայս» է հայտնաբերվել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվածների խուզարկությամբ «սփայս» է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ոստիկանները ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով դեկտեմբերի 22-ի լուսադեմին բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ երկու երիտասարդի։ Նրանք ենթարկվել են անձնական խուզարկության։

Ինչպես infoport.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 22 և 17-ամյա երիտասարդների մոտ հայտնաբերվել է սփայս կոչվող թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ տարբեր քաշերով։ Նրանց հայտնածով զանգվածները թմրամիջոց են։

«Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկում թմրամիջոցը ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: