հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոստիկանության պարզաբանումը՝ տղամարդու կողմից կնոջը փողոցում ծեծելու տեսանյութի վերաբերյալ (տեսանյութ 18+)

Ոստիկանության պարզաբանումը՝ տղամարդու կողմից կնոջը փողոցում ծեծելու տեսանյութի վերաբերյալ (տեսանյութ 18+)

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր համացանցում տարածված՝ մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու տեսանյութի վերաբերյալ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Ականատեսների վկայությամբ՝ բռնության ենթարկվող կինը հեռացել է դեպքի վայրից այլ մեքենայով, իսկ բռնարարը մեքենան քշել է տվյալ մեքենայի գնացած ուղղությամբ։

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին հայտնում է, որ այսօր՝ ժամը 14։20-ի սահմաններում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քաղաքացիները ականատես են եղել և տեսագրել են փողոցում տղամարդու կողմից կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն։ Բռնության գործադրող տղամարդը վարում է 45OO010 համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենա։
 
Ականատեսների վկայությամբ՝ բռնության ենթարկվող կինը հեռացել է դեպքի վայրից այլ մեքենայով, իսկ բռնարարը մեքենան քշել է տվյալ մեքենայի գնացած ուղղությամբ։
 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկանալուն պես կապվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ։ Տեղեկացրել են, որ նշված հանցագործության մասին արդեն իսկ ունեն հաղորդում, և համապատասխան միջոցառումներ են իրականացվում։
 

  • Կիսվել: