կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ոստիկանության կոչը՝  Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության միջոցառմումից առաջ

Ոստիկանության կոչը՝ Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության միջոցառմումից առաջ

2023 թ. նոյեմբերի 10-ից 12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` հորդորում ենք միջոցառման վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի և նմանատիպ այլ իրերի ու առարկաների:

Միջոցառման վայրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն: Վերը նշված իրեր և առարկաներ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են:

Դեպի ՄՀՀ տրանսպորտային միջոցների շարժը թույլատրվելու է միայն հատուկ անցագրերով: Ոստիկանությունը կոչ է անում կազմակերպվող հրապարակային միջոցառումների ընթացքում պահպանել համակեցության կանոնները, ինչը յուրաքանչյուրիս բարոյական պարտականությունն է:

  • Կիսվել: