հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ է խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ է խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմին զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը Շուշիի մշակույթի տանը ոստիկանության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզային վարչությունների ու ենթակա բաժինների 27 ծառայողներ զոհվեցին թշնամու արձակած հրթիռի պայթյունից։

Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր ոստիկաններին։

  • Կիսվել: