ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանության և Արդարադատության ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց (տեսանյութ)

Ոստիկանության և Արդարադատության ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց (տեսանյութ)

Սեպտեմբերի 15-ին արդարադատության ակադեմիայում ՀՀ  ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Բացման խոսքում արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշել է, որ ոստիկանության հետ համագործակցությունը եղել է բավական արդյունավետ, իսկ հետայսու այն ավելի կամրապնդվի ու կզարգանա:

Վահե Ղազարյանը շնորհավորել է ակադեմիայի հիմնադրման 7-ամյակի կապակցությամբ, կարևորել կառույցի գործունեությունը՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանութունը:

Ընդգծելով փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ ոստիկանության պետը նշել է, որ այն հնարավորություն կտա ձևավորել գործնական շփումների միջավայր հատկապես կրթական ոլորտում, ինչը կնպաստի ոստիկանության ծառայողների և ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը:
Միջոցառման ավարտին արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Արդարադատության ակադեմիայի և ոստիկանության միջև համագործակցության արդյունավետ զարգացման գործում ներդրած ավանդի համար ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պարգևատրել է արդարադատության ակադեմիայի հուշամեդալով:

  • Կիսվել: