հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները կհետևեն իքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց տեղաշարժին. Ավինյան

Ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները կհետևեն իքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց տեղաշարժին. Ավինյան

ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կհետևեն ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց տեղաշարժին: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետն անդրադառնալով տեղորոշման համակարգի գործունեությանը, նշեց, որ տեղորոշման գործիքը շատ կարևոր է, քնի որ դրանով հետևում ենք ինքնամեկուսացված անձանց կողմից կանոնների պահպանմանը։

Նրա խոսքով,  շուտով ներդնելու են նոր համակարգ։ « Հայաստանի Հանրապետությունը բաժանվելու է 119 շրջանների, որոնցում գործելու են ոստիկանության ու ԱԻՆ աշխատակիցների մեկական խմբեր, որոնք պետք է ստուգեն ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը և համակարգին ազդանշան տան»,- ասաց փոխվարչապետը։

Ինչ վերաբերում է տեղորոշման համակարգին, դրանով, ըստ նրա, ունեցել են 1938 հիվանդի կոնտակտավոր անձանց տեղորոշում: «Մոտավորապես այդ թիվը տրված համակարգով եղել է մոտ 30 հազար, որոնցից ֆիլտրվել են հիվանդի հետ իրապես շփում ունեցած անձանց շրջանակը: Դա աշխատանքի արդյունավետությունն ավելացնում է 20-30 տոկոսով»,-ասաց փոխվարչապետը

Հիշեցնենք, որ մայիսի 18-ից ամբողջովին կվերականգնվի հանրային տրանսպորտի աշխատանքը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, մանկապարտեզները, հանրային սննդի օբյեկտները կկարողնանա ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն նախակրթարանները։

  • Կիսվել: