երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իշխանությունների հետ չեն քննարկվում ռուս խաղաղապահների և նրանց կենտրոնի աշխատակիցների տեղաշարժերը. ԱՀ նախագահի մամուլի քարտուղար

Իշխանությունների հետ չեն քննարկվում ռուս խաղաղապահների և նրանց կենտրոնի աշխատակիցների տեղաշարժերը. ԱՀ նախագահի մամուլի քարտուղար

Այսօր՝ օգոստոսի 14-ին, «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը լուր է տարածել, թե, իր ունեցած տեղեկություններով, «ռուս խաղաղապահները, Արցախի իշխանություններից գաղտնի, պայմանավորվել են ադրբեջանցիների հետ, և Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխել ռուսական բազայի մոտ 10 քաղաքացիական աշխատակցի»։

Տեղեկությունը ճշտելու համար «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանություն է խնդրել ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից, ով ի պատասխան նշել է, որ Արցախի իշխանությունների հետ սովորաբար չի քննարկվում ռուս խաղաղապահների և նրանց կենտրոնի աշխատակիցների տեղաշարժերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով:

  • Կիսվել: