չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ոստիկանները քիչ առաջ բացեցին Փարաքարի համայնքապետարանի շենքի մուտքը․ ոլոդյա Գրիգորյանը մուտք գործեց շենք

Ոստիկանները քիչ առաջ բացեցին Փարաքարի համայնքապետարանի շենքի մուտքը․ ոլոդյա Գրիգորյանը մուտք գործեց շենք

Ոստիկանները քիչ առաջ բացեցին Փարաքարի համայնքապետարանի շենքի մուտքը եւ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը մուտք գործեց շենք։

Նշենք, որ Վոլոդյա Գրիգորյանին ու նրա աջակիցներին այսօր մի քանի ժամ թույլ չեն տվել մտնել համայնքապետարան։

Ավելի վաղ Փարաքար համայնքի բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, եւ պահանջում էին թույ տալ իրենց՝ մտնել համայնքապետարան։

Նշենք, որ Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը,  սակայն ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ իրավունք չունեն նրանց թույլատրել համայնքապետարանի շենք մտնել։

  • Կիսվել: