շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանները քաշքշում են պատերազմին մասնակից քաղաքացիներին, կան ապօրինի բերման ենթարկվածներ. Թագուհի Թովմասյանն ահազանգում է

Ոստիկանները քաշքշում են պատերազմին մասնակից քաղաքացիներին, կան ապօրինի բերման ենթարկվածներ. Թագուհի Թովմասյանն ահազանգում է

Ոստիկանները քաշքշում են պատերազմին մասնակից քաղաքացիներին, կան ապօրինի բերման ենթարկվածներ. Ահազանգ: Այս վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Շուրջ մեկ ժամ է` Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ նախկին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքվել են 3000-ից ավելի քաղաքացիներ, ովքեր փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի վերջապես պատասխան տրվի, թե ինչի համար է Եղվարդի էլեկտրոցանցը ՊՆ նախկին շենքի էլեկտրամատակարարումը դադարեցրել։

Այս ընթացքում ստացել եմ մի շարք ահազանգեր իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Առավոտյան գրություններ կհասցեագրեմ պատկան մարմիններին` բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի, բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիների ներկայացրած պահանջների կապակցությամբ։

ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ զերծ մնալ անհամաչափ ուժի գործադրումից և ցանկացած գործողության դիմելիս առաջնորդվել քաղաքացու լավագույն շահով՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները փակել են Աշտարակի խճուղին. ՊՆ նախկին շենքում հոսանքն անջատել են, բնակիչները բողոքում են, կան բերման ենթարկվածներ:

  • Կիսվել: