ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ոստիկանները պարզել են 5-ամյա երեխային վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած վարորդի ինքնությունը

Ոստիկանները պարզել են 5-ամյա երեխային վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած վարորդի ինքնությունը

Երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ գյուղի 4-րդ փողոցի 7-րդ տան դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 5-ամյա Անգելինա Մ.-ին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ վրաերթը կատարել է Ագարակ գյուղի բնակիչ, 38-ամյա Պետրոս Պետրոսյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 36 MՏ 152 համարանիշի ավտոմեքենայով և ոստիկանների ու քննիչների ձեռնարկած միջոցառումների ու տարած բացատրական աշխատանքների արդյունքում Պ. Պետրոսյանը նշված ավտոմեքենայով ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: