շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ոստիկանները Ոսկեպարում բնակիչներին թույլ տվեցին մտնել եկեղեցի՝ պայմանով, որ չպետք է տեսալուսանկարահանեն

Ոստիկանները Ոսկեպարում բնակիչներին թույլ տվեցին մտնել եկեղեցի՝ պայմանով, որ չպետք է տեսալուսանկարահանեն

Ոստիկանները Ոսկեպարում բնակիչներին թույլ տվեցին մտնել եկեղեցի, պայմանով, որ տեսալուսանկարահանում չպետք է իրականացվի։

Բնակիչները համաձայնեցին պահանջին և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ գնացին եկեղեցի։

«Իմ սրտով չի սա, ես անձնապես կողմ չեմ, բայց ես հարցրեցի ժողովրդին և իրենք համաձայնեցին»,-ասաց Սրբազանը։

Ճանապարհը բացելուց անմիջապես հետո այնտեղ հավաքված բնակիչները Բագրատ Սրբազանի ուղեկցությամբ մտան եկեղեցի։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից եկեղեցուն հարակից տարածքում լարված իրավիճակ էր։ Ոստիկաններն ու ԱԱԾ հատուկջոկատայինները թույլ չէին տալիս, որ քաղաքացիները մոտենան եկեղեցուն։ Նշենք, որ տարածքում ականազերծման աշխատանքներ էին իրականացվում։

  • Կիսվել: