հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ոստիկանները գողության բազմաթիվ դեպքեր են բացահայտել

Ոստիկանները գողության բազմաթիվ դեպքեր են բացահայտել

Դեկտեմբերի 26-ի առավոտյան ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ կոտրել են Աբովյանի Սարալանջի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպել» մակնիշի մեքենայի ապակին, սրահից գողացել ձայնարկիչի բարձրախոսները, իսկ բեռնախցիկից` գազի բալոնը:

Օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց: Ոստիկաններն ուսումնասիրեցին մեքենան, կազմեցին համապատասխան արձանագրություններ:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ. ձեռք բերված տեղեկությունների և փաստերի համադրությունը հուշում էր, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սևան քաղաքի Գեղամա փողոցի 34-ամյա մի բնակիչ:

Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին:

Գողոնը հայտնաբերվեց:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 34-ամյա տղամարդը դեկտեմբերին Աբովյան քաղաքի փողոցներում և բակերում կայանած մեքենաներից կատարել է մոտ երկու տասնյակ գողություններ ու գողության փորձեր:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Հետաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: