Ոստիկանները բերման ենթարկեցին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին
Ոստիկանները բերման ենթարկեցին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին: Ակցիայի ժամանակ նա պահանջում էր քաղաքացիներին վերադարձնել խաղաղ հավաքներ անելու իրավունքը, որից զրկված են՝ կապված արտակարգ դրության հետ:
«Հրեշտակներն» ինձ տանում են Արաբկիր: Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպանը։
Նշենք, որ Ռուբեն Մելիքյանը միայնակ ակցիա էր իրականացնում Ազգային ժողովի մոտ։
Կան ևս այլ բերման ենթարկվածներ։



