Ոստիկանները բերման ենթարկեցին Արթուր Դանիելյանին և մյուս ադեկվատներին
Ոստիկանությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի մոտից բերման ենթարկեց Ադեկվադ միաբանության անդամներին՝ այդ թվում Արթուր Դանիելյանին։
Ադեկվադ միաբանության անդամներն արդեն հեռանում էին նստավայրի մոտից, սակայն ոստիկանության ներկայացուցիչներն ասացին, որ նրանք չեն ենթարկվել իրենց օրինական պահանջին և բերման ենթարկեցին։



