ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ոստիկաններն այցելել են մեր համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել մեր հետ գործ չունենալ, պնդել են, որ ես դատվելու եմ․ Արթուր Դանիելյան

Ոստիկաններն այցելել են մեր համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել մեր հետ գործ չունենալ, պնդել են, որ ես դատվելու եմ․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այցելել են իրենց համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել իրենց հետ գործ չունենալ, պնդել են, որ Դանիելյանը դատվելու է։

Նա, մասնավորապես, գրել է․

«Շնորհավորում եմ բոլորիդ: ՀՀ Ոստիկանությունը դրել է սեփական քաղաքական գործունեության հիմքերը: Այցելել են մեր համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել մեր հետ գործ չունենալ, պնդել են, որ ես դատվելու եմ ու տենց․․․ Սաղ թալանածը հետ բերին, կաշառակերությունը վերացրին, սաղի վրա դիմակ հագցրին, հիմա էլ հատ-հատ այցելում են նրանց, ովքեր մեզ համակրում են։

Ի՞նչ ասեմ, դե վայելեք հետևանքները»։

  • Կիսվել: