հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոստիկաններն անօրինական միգրացայի հակազդման միջոցառում են իրականացրել (տեսանյութ)

Ոստիկաններն անօրինական միգրացայի հակազդման միջոցառում են իրականացրել (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը։ Պարբերաբար իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։

Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հերթական կանխարգելիչ միջոցառումն իրականացվեց։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները վարչական շրջանի հյուրանոցներում հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու։

Նրանք ներկայացվել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։

 

  • Կիսվել: