կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ոստիկանական պատը ակցիայի մասնակիցներին թույլ չտվեց մոտենալ «Սորոսի գրասենյակին»

Ոստիկանական պատը ակցիայի մասնակիցներին թույլ չտվեց մոտենալ «Սորոսի գրասենյակին»

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Ոստիկանության շենքի դիմաց, այնուհետև երթով շարժվել են դեպի ՛՛Սորոսի գրասենյակ՛՛:

Նշենք, որ ՛՛Սորոսի գրասենյակի՛՛ մոտ ոստիկանները պատ էին կազմել ու թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ գրասենյակին:

Ակցիայի մասնակիցներից ՛՛ՎԵՏՕ՛՛ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ասաց. ՛՛Խնդրում եմ, արձանագրեք, որ մեր երկրում ամենաանառիկը պահպանվում են ամենակեղտերի, ամենատականքների, ամենաստորների իրավունքները: Դրանք Սորոսի վաստակներն են՛՛:

  • Կիսվել: