Ոսկու գինը նվազել է, արծաթի և պլատինի գինը՝ աճել
NYMEX բորսայի մայիսի 8-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 1.27%-ով և կազմել 1704.80 դոլար, արծաթի գինն աճել է 0.25%-ով և կազմել 15.78 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.61%-ով և կազմել 790.90 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղնձի, ալյումինի ուղղություններով: