չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ոսկետափում այրվել են մոտ 370 հակ պահեստավորած անասնակեր ու տանիքի փայտե կառուցատարրեր

Ոսկետափում այրվել են մոտ 370 հակ պահեստավորած անասնակեր ու տանիքի փայտե կառուցատարրեր

Օգոստոսի 7-ին, ժամը 11:18-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկետափ գյուղի Սարգիս Հովհաննիսյան փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Սարգիս Հովհաննիսյան փողոցի տներից մեկին կից կուտակած անասնակերը և Կայարանամերձ փողոցի տներից մեկին կից խորդանոցի տանիքը:

  • Կիսվել: