չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ոսկե մեդալ՝ կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայից

Ոսկե մեդալ՝ կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայից

2023 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ինդոնեզիայում կայացել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մեր երկիրը ներկայացրել է «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Կամունի Աբրահամյանը: Առկա ձևաչափով անցկացված եզրափակիչ փուլում թեստային և հետազոտական աշխատանքների կատարման արդյունքում Կամունի Աբրահամյանն արժանացել է ոսկե մեդալի։

Օլիմպիադային մասնակցել է 9 երկրի 92 ներկայացուցիչ, որոնք ընտրվել էին երկու առցանց օլիմպիադաների անցկացման արդյունքում։

 

  • Կիսվել: