շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Օշականում քամու հետևանքով բարդին տապալվել է․ բակում կայանված ավտոմեքենաները մետաղե ջարդոնի են վերածվել

Օշականում քամու հետևանքով բարդին տապալվել է․ բակում կայանված ավտոմեքենաները մետաղե ջարդոնի են վերածվել

Մայիսի 23-ին ուժեղ քամու և փոթորկի հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեկոյան Օշական գյուղի 1-ին փողոցում մոտ 80 տարվա բարդին արմատից կոտրվել ու տապալվել է, գրում է shamshyan.com-ը։

նկար

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով մետաղե ջարդոնի են վերածվել բակում կայանված «ՎԱԶ 2106» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

 

նկար

Աղբյուրը նաև հայտնում է, որ մայիսի 24-ին տապալված ծառի հարևանությամբ գտնվող, վտանգ ներկայացնող ևս մեկ բարդի են կտրել, հեռացրել տարածքից, քանի որ կար մտավախություն, որ ոչ միայն այդ ծառը, այլև գյուղում նմանատիպ բազմաթիվ այլ ծառեր կարող են տապալվել։

 

նկար

Աղբյուրը նաև հայտնում է, որ Օշականի համայնքապետարանն անում է ամեն ինչ վտանգ ներկայացնող ծառերը տարածքից հեռացնելու համար։

 

նկար

  • Կիսվել: