շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Որքան տուգանք կսահմանվի, եթե քաղաքացիները խախտեն հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները

Որքան տուգանք կսահմանվի, եթե քաղաքացիները խախտեն հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները

Հոկտեմբերի 1-ից առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի տարբեր տնտեսվարողների մոտ ստուգելու արդյոք աշխատակիցները պատվաստված կամ թեստավորված են, թե ոչ: 

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն ասաց, որ նախապես պլանավորելու են՝ որ տնտեսվարողների մոտ պետք է ստուգայց իրականացնեն:

«Առաջին հերթին ընդգրկվում են ռիսկային տնտեսվարողները: Այսինքն, եթե ստանում ենք տեղեկատվություն, որ տվյալ կազմակերպությունում կան կորոնավիրուսային վարակի 3 և ավելի դեպքեր: Ստուգայցերն իրականացվելու են պատահական սկզբունքով»,-նշեց Աննա Հարությունյանը:

ԱՆ-ի պահանջները չկատարելու դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ կկիրառվի 10-20 հազար տուգանք, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ տուգանք:

«Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ երկու անգամ հաճախել: Որևէ սահմանափակում չկա: Դա կախված է նրանից, թե տվյալ գործատուի մոտ քանի խախտում է հայտնաբերվել: Եթե այնտեղ խախտումները շատ են, բնականաբար կրկնակի ստուգայցեր են իրականացվում, որ պարզենք՝ որքանով են իրականացվում մեր կարգադրի պահանջները»,-ասաց Աննա Հարությունյանը:

  • Կիսվել: