շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Որքա՞ն է Գյումրիում քարոզչության ընթացքում եթերաժամի մեկ րոպեի գինը

Որքա՞ն է Գյումրիում քարոզչության ընթացքում եթերաժամի մեկ րոպեի գինը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հիմք ընդունելով «Ընտրական օրենսգիրքը», սահմանել է Գյումրիում անցկացվող ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:

Հանրային ռադիոյի համար սահմանվել է 1.500 դրամ, իսկ Հանրային հեռուստատեսության համար՝ 40 հազար դրամ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին նշանակվել է Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրություն՝ համամասնական ընտրակարգով:

 

  • Կիսվել: