Օկուպացված Ստեփանակերտում «դատախազություն է ստեղծվել»
Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում «դատախազություն է ստեղծվել»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։
Հաղորդվում է, որ նախարարների կաբինետին հանձնարարվել է «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հիմնարկին շենքով, սարքավորումներով, կապով, տրանսպորտային միջոցներով ապահովելու և նյութատեխնիկական այլ հարցեր լուծելու, ինչպես նաև դրանից բխող այլ հարցեր լուծելու համար»։