կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն. Տիգրան Ավինյանի շնորհավորանքը

Որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն. Տիգրան Ավինյանի շնորհավորանքը

Որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում  է արել Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։

Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։

Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։

Ե՛վ որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են»,- գրել է նա։

  • Կիսվել: