ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը. Հայրապետյան

Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը. Հայրապետյան

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի գործընկերներիս և իմ հեղինակած օրենքի նախագիծը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Սույն օրենքով քրեականացվում է ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը:

Օրենքի ընդունմամբ՝ ՀՀ-ն կատարում է Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ 3-րդ հոդվածով նախատեսված արարքների պատժելիության տեսանկյունից, և լրացվում է այն բացը, որն առկա էր ՀՀ քրեական օրենսգրքում»,- գրել է նա:

  • Կիսվել: