հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Որոշվել է մինչև 2 ամիս ժամկետով հետաձգել «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների ընդունումը. Թունյան

Որոշվել է մինչև 2 ամիս ժամկետով հետաձգել «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների ընդունումը. Թունյան

Հաշվի առնելով ոլորտի ներկայացուցիչների կողմից հնչեցված մտահոգությունները, ՏՄՊՊՀ-ի և այլ գործընկերների կողմից վեր հանված խնդիրներն ու ավելի արդյունավետ լուծում գտնելու անհրաժեշտությունը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում  որոշվել է մինչև 2 ամիս ժամկետով հետաձգել «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների ընդունումը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա նշել է, որ այս ընթացքում կփորձեն պատկան մարմինների, մասնագետների և շահագրգիռ ընկերությունների հետ միասին գովազդի սահմանափակումները դարձնել ավելի հավասարակշռված:

՛՛Կփորձենք «մաքրել» հնարավոր ռիսկերից և անորոշություններից, ինչպես նաև՝ գովազդից բացի մշակել այլ լուծումներ՝ խաղային ոլորտը կարգավորելու և խաղամոլության տարածումը կանխելու նպատակով՛՛,-նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ իրենց կհաջողվի գտնել համալիր և արդյունավետ լուծում:

 

  • Կիսվել: