երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Որոշ ճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է, առանձին տարածաշրջաններում՝ մառախուղ

Որոշ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, առանձին տարածաշրջաններում՝ մառախուղ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Շիրակի մարզի Աշոցքի, Ախուրյանի տարածաշրջաններում, Գյումրի քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
 

  • Կիսվել: