կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Որոշ առարկաներ կմիավորվեն. Անափիոսյանը՝ կրթական բարեփոխումների մասին

Որոշ առարկաներ կմիավորվեն. Անափիոսյանը՝ կրթական բարեփոխումների մասին

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում ՀԲ-ի բանկի աջակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերանայում է Հանրակրթության պետական չափորոշիչն ու STEM առարկաների պետական չափորոշիչները, իսկ հումանիտար առարկաների չափորոշիչները՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում՝ Կրթական ծրագրերի կենտրոնի միջոցով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍՆ տեղակալ Արևիկ Անափիոսյանը՝ ամփոփելով անցած մեկ տարվա ընթացքում ԿԳՄՍՆ-ում իր համակարգած ոլորտների աշխատանքը:

Անափիոսյանը նշեց նաեւ, որ կրթական բարեփոխումների արդյունքում որոշ առարկաներ կմիավորվեն, բայց բովանդակության մեխանիկական կրճատում չի իրականացվելու: Ըստ նրա՝ դպրոցն ու մանկավարժներն այս փոփոխություններով բավականին մեծ ազատություն են ստանալու։ «Ուսուցիչն ունենալու է առարկայական ծրագիր և ազատ է լինելու իր դասի պլանը կազմելու հարցում, ընտրելու ուսումնառության և դասավանդման նյութերը և գնահատման ենթակա հանձնարարությունները»,-նշեց փոխնախարարը:

Անափիոսյանն անդրադարձավ նաեւ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին ևասաց, որ հանրապետության բոլոր մարզերում տարրական դպրոցների սաները պետության և դոնորների աջակցությամբ տաք սնունդ են ստանում։ «Դա միտված է երեխաների համար ճիշտ սննդակարգ ապահովելուն, ինչը նպաստում է դասերի ընթացքում առավել կենտրոնացմանը, ուղեղի զարգացմանը: Համաձայն հետազոտության՝ ճիշտ սննդակարգով նախաճաշ ստացող երեխաներն ավելի լավ կրթական արդյունք են դրսևորում, քան մյուսները»,-նշեց նա։

  • Կիսվել: