չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան

Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան

Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնաով Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին:

«Ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելու, մարդկանց հույզերի վրա ազդելու, բայց չի ստացվելու», - ասաց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նշեց, թե որևէ տեղեկություն չունի՝ շարունակվում են արդյոք Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ բանակցությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանիցները կանգնեցրել էին հայկական ավտոբուսը, որը տեղափոխում էր արցախցի երեխաների։

Նրանք պոկել էին ավտոբուսի վրա փակցված Արցախի դրոշով նկարը և երեխաներին ասել՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, հասկանալի՞ է»:

  • Կիսվել: