ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել. Ռուբինյանը՝ Տեր Օշինի մասնակցությամբ միջադեպի մասին

Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել. Ռուբինյանը՝ Տեր Օշինի մասնակցությամբ միջադեպի մասին

Քահանային տեսակետ հայտնելու համար ոչինչ չեմ ասել: Ես ասել եմ և շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել՝ պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելությամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինի մասնակցությամբ միջադեպին:

«Ի դեպ, ոչ միայն քահանաների, ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց:

Բոլոր քահանաները պետք է հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցուն, ժողովրդին, ոչ թե Քոչարյանի և օլիգարխների շտաբում Քոչարյանին և օլիգարխներին»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, թե իշխանությունը եկեղեցու գործերին չի միջամտում:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երեկ Սաղմոսավանք էր այցելել և պարզաբանումներ պահանջել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օշինից տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

  • Կիսվել: