երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Որևէ համայնք ապահովագրված չէ տարաբնույթ սադրանքներից կամ փորձություններից․ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմ

Որևէ համայնք ապահովագրված չէ տարաբնույթ սադրանքներից կամ փորձություններից․ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմ

Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել` կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների և Սփյուռքի համայնքների վրա դրանց ազդեցության մասին:

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, ստացված հաղորդագրության մեջ ասվում է.

«Սիրելի հավատացյալներ, Վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ցավալի զարգացումները իրենց լարված ազդեցությունն են ունենում հայոց սփյուռքյան որոշ համայնքներում։

Այս իրավիճակում որևէ համայնք ապահովագրված չէ տարաբնույթ սադրանքներից կամ փորձություններից։
Այսու վստահ լինելով մեր հայրենակիցների խոհեմությանն ու հոգևոր տոկունությանը, կոչ ենք անում զերծ մնալ էմոցիոնալ դրսևորումներից և որոշումներից՝ տեղիք չտալով սադրանքներին և խաբեությանը։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված խաղաղության մեջ պահի հավատավոր մեր հայորդիներին և Ուկրաինայում գործող ազգային մեր կառույցները։»

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: