ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որ խախտման համար քանի բալ է կորցնելու վարորդը

Որ խախտման համար քանի բալ է կորցնելու վարորդը

Ճանապարհային երթևեկության օրենքների խախտման բալային համակարգը ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի մեկից։ Յուրաքանչյուր վարորդի տրվելու է 9 բալը, որոնք սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։

Ստորև ներկայացնում ենք օրենքի որոշ դրույթներ․

Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` 10.000 դրամ 1 տուգանային միավոր

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանայի միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավորի

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` 20.000 և 2 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս

գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած

տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց

երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ

խոչընդոտը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները

խախտելը` 5.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային

միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները

խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ

տարածք կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում

«Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային

անցման վրա կանգնեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 15.000 դրամ և 1 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող

ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 և 2 տուգանային միավոր:

Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20.000դրամ և 2 տուգանային միավոր:

Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 դրամ և 4 տուգանային միավոր:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը

խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ հինգերորդ

մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 և 4 տուգանային միավոր:

  • Կիսվել: