շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որ երկրի զբոսաշրջիկներին առաջինը կընդունի Վրաստանը

Որ երկրի զբոսաշրջիկներին առաջինը կընդունի Վրաստանը

Իսրայելը կլինի առաջին երկիրը, որտեղից Վրաստանը կորոնավիրուսի համավարակից հետո զբոսաշրջիկներ կընդունի։ pia.ge կայքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիային:

«Կա մի քանի երկիր, որոնց հետ մենք հաջող բանակցում ենք և առաջին երկիրը, որտեղից զբոսաշրջիկներ կընդունենք, կլինի Իսրայելը: Իսրայելի հետ մենք ունենք անվտանգ կանաչ միջանցք, որը Վրաստանին հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներ ընդունել այդ երկրից»,-ասել է Գախարիան:

Վարչապետը նշել է նաև, որ ակտիվ բանակցություններ են ընթանում Չեխիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների, Ավստրիայի և հարևան երկրների հետ: Գախարիայի խոսքով՝ բոլոր բանակցությունները իրենց տրամաբանական ավարտին կհասցվեն առաջիկայում:

  • Կիսվել: