երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Օպերայի շենքը եւ «Մայր Հայաստան» հուշարձանը գեղարվեստական լուսավորություն կունենան

Օպերայի շենքը եւ «Մայր Հայաստան» հուշարձանը գեղարվեստական լուսավորություն կունենան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

 Նախագիծը դեռևս քննարկման փուլում է: Գեղարվեստական լուսավորությամբ կապահովվի նաև «Մայր Հայաստան» հուշարձանը:

Բացի այդ, նշվել է, որ  Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք, կանցկացվի ոռոգման նոր համակարգ:

  • Կիսվել: