ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Օգոստոսի 8-ը Լեռնագնացության միջազգային օրն է

Օգոստոսի 8-ը Լեռնագնացության միջազգային օրն է

Տոն, որը միավորում է իսկական տղամարդկանց եւ ամուր ոգով կանանց:

Տոնի հիմնադիրները շվեյցարացիներ են՝ բժիշկ Միշել Գաբրիել Պակարդն ու լեռնային ուղեկցորդ Ժակ Բալման: 1786 թվականի օգոստոսի 8-ին նրանք առաջինն են հասել Ալպերի ամենաբարձր կետ՝ Մոնբլանի գագաթ, որի բարձրությունը 4810 մետր է:

Ըստ Calend-ի, նրանց սխրանքը հասկանալու համար հարկավոր է նախապատմությունը ներկայացնել: Մոնբլանի գագաթի հանդեպ հետաքրքրությունը ճանապարհորդների շրջանում առաջացել է դեռեւս 18-րդ դարի կեսերին: Ամեն տարի հարյուրավոր մարդիկ գալիս էին Շամոնի հովիտ՝ Մոնբլանի գագաթ բարձրանալու համար: Սակայն բոլոր փորձերն անհաջողության էին մատնվում:

  • Կիսվել: