երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Օգոստոսի 23-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Օգոստոսի 23-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին ժամը 06։00-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

 

  • Կիսվել: