երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Օգոստոսի 12-18-ը հայտնաբերվել և ոչնչացվել է 12 828 կգ կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված

Օգոստոսի 12-18-ը հայտնաբերվել և ոչնչացվել է 12 828 կգ կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված

«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է։ Նպատակը՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումն է:

Օգոստոսի 12-ից 18-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 12 828 կգ կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված:

Տնամերձ 27 հողամասում հայտնաբերվել է կանեփի 1263 բույս:

  • Կիսվել: