կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Օղու թունավորման գործով մեղադրյալ Հովսեփյանը 2 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Օղու թունավորման գործով մեղադրյալ Հովսեփյանը 2 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Արմավիրի մարզի բնակիչների թունավորման գործով կեղծ օղի պատրաստելու մեջ մեղադրվող Աշոտ Հովսեփյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, դատարանի որոշմամբ 2 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը։

«Հաղթանակ ու երկար սպասված, «Օղու գործով» պաշտպանյալս` Աշոտ Հովսեփյանն ազատ արձակվեց»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Աշոտ Հովսեփյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետեւանքներ:

 

 

  • Կիսվել: