հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարորդը Tesla-ով հայտնվել է ձորում. վարորդի դին հայտնաբերել է մեքենայից դուրս

Վարորդը Tesla-ով հայտնվել է ձորում. վարորդի դին հայտնաբերել է մեքենայից դուրս

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Արեգ Ա.-ն իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Սասունիկ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։

Վթարի հետևանքով Արեգ Ա.-ն տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և պատգարակով մոտեցրել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի դիատարին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Մխեյանի գլխավորությամբ

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել և քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: