հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ողբերգական ելքով վթար՝ Երևան-Մեղրի ավտոճա­նապարհին. Զոհ ու վիրավորներ կան

Ողբերգական ելքով վթար՝ Երևան-Մեղրի ավտոճա­նապարհին. Զոհ ու վիրավորներ կան

Մայիսի 10-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի  մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճա­նապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Հայրապետ Բ․, ծնված 1969 թ.) և «Ford» մակնիշի (վարորդ՝ Սերգո Մ․, ծնված 1986 թ.) ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Մերի Ղ․, ծնված 1975 թ., Սոնա Հ․, ծնված 1997 թ. և Ստեփան Բ․, ծնված 1999 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։

Փրկարարները Սերգո Մ․-ին մոտեցրել են քաղաքացիական ավտոմեքենային, վերջինս տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Սոնա Հ․-ի և Մերի Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ստեփան Բ․-ինը՝ ծայրահեղ ծանր, Հայրապետ Բ․-ն գիտակցության չգալով մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տեղափոխել ավտոքարշակի վրա և կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:

 
 

 

  • Կիսվել: