չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ողբերգական դեպք՝ Կոշ գյուղում․ Range Rover-ը բախվել է գազատար խողովակին ու քարե պարսպին, փլուզել այն և հայտնվել բնակչի տան տարածքում. վարորդը մահացել է

Ողբերգական դեպք՝ Կոշ գյուղում․ Range Rover-ը բախվել է գազատար խողովակին ու քարե պարսպին, փլուզել այն և հայտնվել բնակչի տան տարածքում. վարորդը մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է  ստացվել, որ քաղաքացիների կողմից ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվող քաղաքացին մահացել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտե Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ  Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանի և Արգամ Մելիքյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Մերուժան Մ.-ն իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Կոշ գյուղում՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու քարե պարսպին ապա մոտ 1,5 մ բարձրությունից առաջ ընթացել և հայտնվել բնակչի տան տարածքում:

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրան տեղափոխել են Nissan  մակնիշի ավտոմեքենան, որպեսզի շտապ հասցնեն հիվանդանոց: Մոտ 1 կմ առաջ են ընթացել, ապա նկատել են, որ նա մահացել է և ահազանգել են ոստիկանության Աշտարակի բաժին:

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Անդրանիկ Գրիգորյանն ու Անահիտ Պետրոսյանը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մխեյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: