երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. առվի մեջ հայտնաբերվել է 3-ամյա աղջնակի դի

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. առվի մեջ հայտնաբերվել է 3-ամյա աղջնակի դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի  քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած  ողբերգական դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված  հոսպիտալ  է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 3-ամյա Սաթենիկ Գ.-ն էր:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ քննչական բաժին հրավիրված Սաթենիկի մայրը հայտնել է, որ  նույն օրը երեխան ընկել է իրենց տան դիմաց գտնվող առվի մեջ և խեղդվել:  

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

  • Կիսվել: