կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ողբերգական դեպք Երևանում. «Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում. «Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բագրատունյաց պողոտայում գործող «Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մանուկյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառաության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 61-ամյա Գևորգ Բ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: