երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ողբերգական դեպք Երևանում․ երկաթգծի կայարանի տարածքում հայտնաբերվել է որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը

Ողբերգական դեպք Երևանում․ երկաթգծի կայարանի տարածքում հայտնաբերվել է որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի 1033 զորամասի առաջին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի 14/1 հասցեում գտնվող երկաթգծի կայարանի հարևանությամբ հայտնաբերել են կնոջ դի՝ կիսանեխած վիճակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սպարտակ Հովսեփյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 80-ամյա Շ․ Ա․ է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դին դիատարին մոտեցնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Գրիգորյանի գլխավորությամբ։
Փրկարարները մոտ կես կմ պատգարակով դին ոտքով մոտեցրեցին դիատարին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը շաբաթ օրվանից որպես անհայտ որոնվում էր հարազատների կողմից, իսկ այսօր նրա հարազատները արդեն դիմել են ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: