շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ողբերգական դեպք՝ Երևանում. 54-ամյա տղամարդը շինաաշխատանք կատարելիս վայր է ընկել ու մահացել

Ողբերգական դեպք՝ Երևանում. 54-ամյա տղամարդը շինաաշխատանք կատարելիս վայր է ընկել ու մահացել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմանում ոստիկանոթյան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները նշած վայրում հայտնաբերել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 54-ամյա Վարդգես Իգիթյանի դին։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դանիելյանի գլխավորությամբ։

Ըստ աղբյուրի՝ Վ. Իգիթյանը շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ 

  • Կիսվել: