շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ողբերգական դեպք Երևանում. 19-ամյա տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Ողբերգական դեպք Երևանում. 19-ամյա տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է  ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն  վաշտի պարեկներ Միքայել Յավրյանն ու Արաքս Մուրադյանը, ովքեր դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա:

Ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Տեղում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Ռոբերտ Տ.-ն է:

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ  և  Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվելու է քրեական վարույթ:

Դեպքի վայրում ոստիկաններին էին մոտեցել 2 ռուս զբոսաշրջիկ և ու ասում էին, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես է քաղաքացին ցած նետվել և իրենք էլ ահազանգել ու սպասել են այնքան, մինչև ժամանել են ոստիկաններն ու պարեկները:

Մինչ այդ էլ ինքնասպանություն գործած տղայի հայրը ահազանգել է ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ տղան տանից դուրս է եկել ասելով, որ գնում է ինքնասպան լինի:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
© https://shamshyan.com/hy/article/2023/10/14/1248136

  • Կիսվել: