շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են Volkswagen Crafter-ն ու ЗИЛ բեռնատարը, կա 8 զոհ, 5 վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են Volkswagen Crafter-ն ու ЗИЛ բեռնատարը, կա 8 զոհ, 5 վիրավոր

Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, նախնական տեղեկություններով, կա 8 զոհ և 5 վիրավոր։

  • Կիսվել: